Միլանը ցանկանում է ձեռք բերել Ռոմայի կիսապաշտպանին

«Միլանը» միացել է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի համար պայքարին: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Միլանցիները դիմել են ֆուտբոլիստի շրջապատին և հայտնել, որ իրենք հետաքրքրված են այս տրանսֆերով և մոտ ապագայում կարող են առաջարկ պատրաստել։
Ձանիոլոն «Ռոմայում» հանդես է գալիս 2018 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն իտալական Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Տոտենհեմը»։
Comments