top of page

Ինչու է կալանք դրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Միխայիլ Զուրաբովի բաժնեմասի վրա


ree

Նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա, գրում է 1lurer.am-ը։

«Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է:

«ԱՄՓ հոլդինգի» բաժնետերեր են հանդիսանում պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը, որը կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանի որդին է։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page