Մերկելը խորհրդանշական կերպով կանցլերի պարտականությունները փոխանցել է Շոլցին
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Անգելա Մերկելը շնորհավորել է Օլաֆ Շոլցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լիազորությունների խորհրդանշական փոխանցումը տեղի է ունեցել կանցլերի գրասենյակում:
«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի պարոն կանցլեր, սիրելի Օլաֆ Շոլց: Վերցրեք այս գերատեսչությունը ձեր ձեռքն ու աշխատեք՝ ի բարօրություն մեր երկրի: Սա է իմ ցանկությունը», - ասել է Մերկելը:
Շոլց, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մերկելին աշխատանքի և համագործակցության համար:
Օլաֆ Շոլցը նոյեմբերի 8-ին Բունդեսթագում 395 կողմ և 303 դեմ ձայներով ընտրվել է կանցլերի պաշտոնում:




























































Comments