top of page

Մեքսիկայում օդապարիկի ընկնելու հետևանքով տուժել է 9 մարդ

  • Nov 20, 2022
  • 1 min read

Մեքսիկայի Տեոտիուական հնագիտական ​​վայրի մոտակայքում օդապարիկի վթարի հետևանքով ինը մարդ վնասվածքներ են ստացել. այդ մասին հայտնում է Diario De Chiapas-ը։


Ըստ ոստիկանության՝ օդապարիկի օպերատորը չի կարողացել գործարկել սարքը, քանի որ դրանում անսարքություններ են ի հայտ եկել: Այդ պահին օդապարիկն ընդամենը մի քանի մետր բարձրության վրա է եղել: Օպերատորը փորձել է պահել այդ բարձրությունը, սակայն չի ստացվել։


Վթարի հետևանքով տուժած չորս տղամարդիկ ու հինգ կանայք հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը ստացել է բաց կոտրվածք, մյուսների վնասվածքները համեմատաբար թեթև են:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page