top of page

Մենք պետք է կանգ առնենք, այս հողն այլևս անկարող է արյամբ ապագա կերտել: Տիգրան Արզաքանցյան

Ուղիղ 23 տարի է անցել «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունից, երբ 7 զինյալ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ: Ահաբեկչական գործողությանը զոհ դարձան 8 մարդ՝ երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշանն ու Ռուբեն Միրոյանը պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մեր պատմության համար ճակատագրական այդ օրը Եռաբլուրի սահմանները ընդլայնվեցին ու այդ օրվանից շարունակվեց ողբերգությունների շղթան: Մենք պետք է կանգ առնենք, այս հողն այլևս անկարող է արյամբ ապագա կերտել:


«Ուժը Հայրենյաց» կուսակցության Նախագահ Տիգրան Արզաքանցյան



Comentários