top of page

Մենք պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համապատասխան հայտերի դեպքում աջակցել Բելառուսին․ Միրզոյան



Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին, նշեց, որ արդեն երկու օր է, ինչ քննարկվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որում նա նշում է, թե Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ «Կուզեի, որ դուք՝ որպես ԱԳ նախարար, թիվ մեկ ամբիոնից անդրադառնայիք այդ հայտարարությանը»,- ասաց Հակոբյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնատիպ վերլուծություններն ու մեկնաբանություններն առաջին անգամը չէ, որ քննարկման առարկա են դառնում մեր երկրում։ «Այս ձևակերպումներն ուղղված էին՝ սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող եք լինել, այն որևէ առնչություն չունի ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ»,- ասաց Միրզոյանը։ Նա նշեց, որ երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանին հրավիրել է ԱԳ նախարարություն։ «Ես նրան ասացի, որ հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը։ Հավելեմ, որ մենք պատրաստ ենք հետայսու ևս շարունակել համապատասխան հայտերի դեպքում աջակցել Բելառուսին»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Արձագանքելով՝ Վաղարշակ Հակոբյանն էլ հավելեց, որ այս հայտարարությունները չպետք է ազդեն հայ և բելառուս ժողովրդի հարաբերությունների վրա։


Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page