«Մենք բաժանվում ենք». Մորգենշտերնի կինը հայտարարել է, որ հեռանում է ռեփերից
Դիլարա Զինատուլինան հայտարարել է, որ ամուսնալուծվում է ռեփեր Մորգենշտերնից։ Աղջիկն իր միկրոբլոգում ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել, սակայն ոչ ռոմանտիկ գրառում է կատարել։
«Ձայնագրեցինք ֆիթ։ Մենք բաժանվում ենք», - հայտնել է Դիլարան։
Նմանատիպ գրառում արդեն իր միկրոբլոգում արել էր նաեւ ռեփերը։ Որոշ երկրպագուներ վստահ են, որ դա հայփ է՝ նոր թրեքի թողարկման նախաշեմին, իսկ ոմանք էլ իսկապես հավատում են միության փլուզմանը:
Comments