top of page

Հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը


ree

Hollywood Unlocked-ի ամերիկյան հրատարակությունը Instagram-ի իր էջում հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։


Սոցցանցում գրառման մեջ ասվում է, որ թագավորությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են հրապարակմանը, որ Եղիսաբեթ II թագուհին մահացել է։ «Նա պետք է մասնակցեր բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնինֆուլի հարսանիքին, սակայն նրան մահացած են գտել»,- ասված է հրապարակման մեջ:


Ի պատասխան այս հաղորդագրության՝ բրիտանացի լրագրող Ռիկարդո Բրուքսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է այս տեղեկությունը։


Նա հիշեցրել է, որ թագուհու մահվան դեպքում հատուկ կանոններ են գործելու։ Այդ ողբերգական լուրն առաջինը կհայտնի BBC-ն։ Մինչ այս Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կապ կհաստատի Էլիզաբեթի անձնական քարտուղարը։ «Կա մանրակրկիտ մշակված ծրագիր՝ հայտարարելու նրա մահը», - կիսվել է Բրուքսը:

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page