Մեծամորի ոստիկանապետը Toyota-ով մխրճվել է ավտոքարշակի հետնամասի մեջ․ նա հոսպիտալացվել է
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ։
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սամվել Խմելյանը Volvo-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Ըստ կայքի՝ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։




























































Comments