top of page

«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք, բայց Հարությունյանը առանց վճարի մարզեց ինձ»․ Օլիմպիական չեմպիոն



Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

«Մայրս շատ փող չուներ, մենք աղքատ էինք, – պատմել է Չենը։ Նա վերջին կոպեկներն էր հավաքում, որ վճարեր պարապմունքների համար։ Ռաֆայելը հասկացել է` ինչ վիճակում ենք ու շարունակել էր ինձ հետ աշխատել առանց գումար վերցնելու, կամ վերցնում էր այնքան, ինչքան կարողանում էինք տալ։ Իսկ որոշ ժամանակ անց ասաց, որ ընդհանրապես վճարել պետք չէ, որ իսկապես ուզում է օգնել ինձ նպատակներիս հասնելու գործում։ Այդ աջակցության համար ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու նրան»,- TASS-ի փոխանցմամբ ասել է Նաթան Չենը:

Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում, մեծացել Երևանում, աշխատել Մոսկվայի «Սոկոլնիկի» այգու սառույցի վրա։ 2000 թվականից Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան հաջողվել է միջազգային մակարդակի մասնագետ դառնալ։

Նրա սաներն են եղել աշխարհի հնգակի չեմպիոն, ամերիկացի Միշել Քվանը, աշխարհի չեմպիոն և 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեֆրի Բաթլը, ինչպես նաև 2010 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնուհի Մաո Ասադը։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page