top of page

Մարզաբնակ 2000 երիտասարդ ձեռք կբերի մասնագիտական հմտություններ, նրանց 70%-ը կապահովվի աշխատանքով



Կարևորելով Հայաստանի մարզերում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մրցունակ աշխատուժի ձևավորումը, երիտասարդների տնտեսական ակտիվացումն ու զբաղվածության ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին գրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հուշագրի համաձայն` ՀՕՖ-ի կողմից 2022-2026 թթ․ կկազմակերպվի 15–29 տարեկան մարզաբնակ շուրջ 2000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատում, մասնագիտական ուսուցում, վերապատրաստում և հմտությունների զարգացում՝ բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում նրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով։

Միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ ներգրավված երիտասարդների 70%-ը կունենա աշխատանք կամ կապահովի իր կայուն զբաղվածությունը։

Միջոցառումները նախատեսվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում։

Դիմելու ընթացակարգի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրում է նախարարության կայքը ։

LATEST NEWS​​

bottom of page