Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ
Արցախի Մարտունու թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։
Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Comments