top of page

Երգչուհի Մարինա Խլեբնիկովան դուրս է եկել կոմայից



Երգչուհի Մարինա Խլեբնիկովան, որն իր տանը տեղի ունեցած հրդեհից հետո մարմնական ծանր վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, արթնացել է դեղորայքային կոմայից հետո։ Այդ մասին հաղորդում է kp.ru-ն։


Ներկայումս դերասանուհին կարողանում է ինքնուրույն շնչել, շաբաթ օրը թեստային ռեժիմով պարբերաբար հեռացրել են թոքերի օդափոխության արհեստական սարքը: Պարբերականի տեղեկություններով՝ երգչուհու վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։


Ինչպես պատմել է շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ Իգոր Շարիպովը, Խլեբնիկովան ունի կյանքի համար վտանգ հանդիսացող 20% այրվածքներ:


«Նրա մոտ երեք վնասվածք կա՝ դեմքի այրվածք, շնչուղիների այրվածք (թոքեր), գումարած թունավորում։ Առաջինը, ինչից մահանում են սուր շրջանում՝ շմոլ գազից թունավորումից, քայքայումից։ Եվ դա, փառք Աստծո, հաջողվել է հաղթահարել», - պարզաբանել է մասնագետը։


Բժիշկները կարծում են, որ արտիստուհուն սպասում է երկարատև վերականգնում, դեմքի վերականգնման բարդ պլաստիկ վիրահատություններ, նրանք նախազգուշացնում են բարդությունների ռիսկի եւ վերականգնման երկարատև գործընթացի մասին։


Խլեբնիկովայի տնօրեն Դանիլա Փրայսի խոսքով՝ երգչուհու առօրյան ծանրաբեռնված է եղել, և հրդեհը նրա հոգնածության, այլ ոչ թե ալկոհոլի նկատմամբ հակվածության հետևանք է եղել: Խլեբնիկովայի գործընկերները պատմում են, որ Խլեբնիկովան ալկոհոլ չի օգտագործում, քանի որ առանց դրա էլ նա աշխույժ է։


Խլեբնիկովային ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել նոյեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհից հետո:

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page