Մառախուղի պատճառով Արարատի մարզում բախվել է 9 մեքենա․ ЗИЛ-ը տապալել է էլեկտրասյունը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, ՎԱԶ 21015, Volvo, Nissan, ЗИЛ, Nissan, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և տապալել բետոնե էլեկտրասյունը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է՝ վթարների պատճառը եղել է մառախուղը։




























































Comments