top of page

Մանկապարտեզներն այսօրվանից կրկին կգործեն


ree

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներն այսօրվանից կրկին գործում են։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեց մանկապարտեզներից մեկի աշխատակիցը, նշելով, որ այսօր արդեն բարձր հաճախելիություն ունեն։


Մասիսի համայնքապետարանից էլ հայտնեցին, որ երեք մանկապարտեզ դեռևս կշարունակի փակ մնալ։ Խոսքը Դարբնիկ և Նոր Կյուրին գյուղերի մանկապարտեզների և Ջրահովիտ գյուղի «Մարիա» մսուր-մանկապարտեզի մասին է։


Հիշեցնենք, որ Մասիս համայնքի բոլոր մանկապարտեզների գործունեությունը սուր շնչառական վարակիչ հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ դադարեցվել էր փետրվարի 9-ից։

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
1/501

LATEST NEWS​​

bottom of page