top of page

Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը


ree

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ. այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից:


Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:


Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page