Մակրոնը հայ գերիների վերադարձի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել
Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին։
«Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից բաժանված էին մի քանի ամիս։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում։
Comments