Search
Ե՞րբ կհրապարակվի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած ՄԱԿ-ի որոշումը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: Այդ մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն անհապաղ ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։
Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։
Comments