top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

  • Nov 20, 2022
  • 1 min read

Նոյեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Հետիոտնը փողոցն անցել է արգելված հատվածով, այն դեպքում, երբ իր՝ անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։ Իսկ վրաերթ կատարած վարորդն էլ ասել է, որ ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել։

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page