top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում


ree

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page