Մահացել է Սարգիս Մարգարյանը
Մեծ վշտով տեղեկացնում ենք ՀՅԴ ՀԵՄ երկարամյա անդամ, տարբեր տարիներին ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած ծրագրերի հաջողելու գործում մեծ ներդրում ունեցող սիրելի ընկեր Սարգիս Մարգարյանի մահվան մասին: Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորների: Այդ մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից։
«Ընկերոջը վերջին հրաժեշտ տալ ցանկացողներին տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 16 -ին, ժամը 18։00-ին՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ)»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Comments