top of page

Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը Լեհաստանից ու Լիտվայից Ռուսաստանին հարվածելու ծրագիր է մշակել, իսկ Մինսկը մշակել է դրա պատասխանը:


Լուկաշենկոն նշել է, որ բելառուս զինվորականները հետևում են երկրի շուրջ ստեղծված իրավիճակին և գիտեն ամեն ինչ՝ տանկից մինչև հետևակային զրահամեքենա, տեսնում են, թե որտեղ են տեղակայվում զինվորներն ու սպաները։ Առաջնային տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանում և Լիտվայում ստեղծվել են խմբավորումներ, որպեսզի «երբ Ուկրաինայի հետ հակամարտություն սկսվի, հարվածեն, օդային էշելոնով անցնեն Բելառուսի տարածքով ու ցամաքային ճանապարհով և թիկունքից հարվածեն ռուսական խմբավորմանը»։


«Այն ժամանակ ես նրանց նախազգուշացրի՝ մենք դավաճան չենք լինի և ձեզ թույլ չենք տա կրակել ռուս մարդկանց թիկունքին»,- ասել է Բելառուսի առաջնորդը։

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page