top of page

Լոռիում մեքենաներ են բախվել. կա վիրավոր


Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Այգեհովիտ գյուղի բնակիչ, 66-ամյա Ալբերտ Դ.-ի վարած Ford Transit մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Ստանիսլավ Ա.-ի վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։


Բախման հետևանքով Dodge-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարերին: Dodge-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page