top of page

Լիվերպուլում տաքսիստը կանխել է ահաբեկչություն

  • Nov 20, 2022
  • 1 min read

Բրիտանական Լիվերպուլ քաղաքում տաքսիստը ենթադրյալ ահաբեկչին փակել է մեքենայի մեջ մինչ ռումբի պայթելը։ Այդպիսով, նա կանխել է հիվանդանոցում կատարվելիք ահաբեկչական հարձակումը. այդ մասին հայտնում է The Sun-ը։


Տաքսիստ Դեյվ Փերին դուրս է ցատկել մեքենայից այն պահին, երբ պայթուցիկ սարքով տղամարդը մոտեցել է։ Տաքսիստը նրան փակել է մեքենայի սրահում։ Ենթադրյալ ահաբեկիչը մահացել է։


Փերիի առողջական վիճակը կայուն է․ նա այրվածքներով, բեկորային վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Համացանցում դրամահավաք է սկսվել տուժած լիվերպուլցի հերոսի բուժման համար։

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page