Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների մուտքը սահմանափակող պատ կառուցել
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների առաջ պատ կառուցել. այդ մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ հունվարի 28-ին։ Պոդլասկի Կուզնիցա անցակետից ոչ հեռու գտնվող Տոլչե գյուղում արված կադրերում երևում են զինվորներ, շինարարներ և հատուկ տեխնիկա։ Կառույցն ունենալու է 5,5 մ․ բարձրություն և 186 կմ երկարություն, որը կկազմի ամբողջ սահմանագծի գրեթե կեսը։ Նախագծի արժեքը գնահատվում է 353 մլն եվրո (ավելի քան 31 մլրդ ռուբլի). հաղորդում է Ruptly-ն։
2021 թվականի նոյեմբերի սկզբին Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը վատթարացել էր։ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների մի մեծ խումբ Բելառուսի անտառային գոտիով մոտեցել էր Լեհաստանի հետ սահմանին։ Նրանք երկու երկրների սահմանին փշալարերը կտրել էին և խնդրել իրենց թույլ տալ մտնել Եվրամիության տարածք։ Եվրոպական երկրները միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում են Մինսկին, որը հերքում է փախստականների հոսքի ավելացման հետ կապված որևէ առնչություն։
Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Բելառուսին կոչ էին արել դադարեցնել «անօրինական միգրացիայի կազմակերպումը» ԵՄ սահմաններով։ Նույն օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցների նոր փաթեթ էր ներկայացրել հանրապետության դեմ։ Մինչդեռ 2022 թվականի հունվարի 4-ին հաղորդվել էր, որ Լեհաստանի սահմանային ծառայությունը երեք պայմանագիր է կնքել Բելառուսի հետ սահմանին պատնեշ կառուցելու վերաբերյալ։ Նշվել է, որ աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին։
Comments