top of page

Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց կունենան



Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ի կատարումն պայմանավորվածությունների՝ Սերգեյ Լավրովը պատրաստ էր հեռախոսազրույց ունենալ ֆրանսիացի գործընկերոջ հետ այսօր։ Լե Դրիանն այսօր չկարողացավ։ Համապատասխանաբար, հեռախոսազրույցը նախատեսված է երկուշաբթի օրը», – ասել է նա։


Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև ՌԴ-ի համար անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքների մշակման շուրջ:


Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել շփումները։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի սրությունը՝ նախագահները նպատակահարմար են համարել ակտիվացնել դիվանագիտական միջոցներով որոշումների որոնումը նորմանդական ձևաչափի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և քաղաքական խորհրդատուների գծով։


Այդ շփումները կոչված են նպաստելու հրադադարի ռեժիմի վերականգնմանը և Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ապահովմանը»,- հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:


Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատում հայտնել են, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն առաջիկա օրերին բանակցություններ կվարեն Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների մասնակցությամբ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը նվիրված է Եվրոպայում անվտանգության ոլորտում նոր կարգի ստեղծմանը:


Ինչպես նշում է գործակալությունը, պլանների մասին հայտարարվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ավարտից հետո, որոնք տեղի են ունեցել այսօր՝ փետրվարի 20-ին։



Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page