top of page

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը



Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։


Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։


Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Հաշվի առնելով, որ ընթացիկ տարում լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նախարարները քննարկել են սրա հետ կապված առաջիկա իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page