Կրակել են դպրոցական ավտոբուսի վրա
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ամերիկյան Փիտսբուրգ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ: Միջադեպի պահին ավտոբուսում եղել են վարորդն ու մի աշակերտ: Կրակոցների հետևանքով 15-ամյա տղան վիրավորվել է: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Տղան հիվանդանոցում մահացել է:
«Նա առնվազն մեկ հրազենային վնասվածք ուներ կրծքավանդակի շրջանում: Նրա վրա կրակել են դպրոցական ավտոբուսում նստած ժամանակ: Բժիշկները նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում», – ասված է ոստիկանության տեղեկագրում։
Այլ տուժածներ չկան։ Ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալի։ Տեղի ունեցածի շարժառիթները հայտնի չեն։ Նախաքննությունը շարունակվում է։




























































Comments