Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերը
Փետրվարի 5-ին կատարվել 229 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2944 քաղաքացու հետազոտություն, որից 515-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելու համար Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,-ասվում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հողորդագրությունում:
Comments