Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է 1362 նոր դեպք, կատարվել է 4673 թեստավորում: Ունենք 286 առողջացած և 7 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում։
Comments