Խոշոր ավտովթար՝ «Գնթունիկի» հարևանությամբ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Նոյեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել է, ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ է պահանջվել մինչև երթևեկությունը կարգավորելը, քանի որ բեռնատարները եղել էին բարձված, իսկ ապրանքը պետք է դատարկվեր․ սպասել են, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները:




























































Comments