Խոշոր հրդեհ` Երևանում
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 10:55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ: Բժիշկները մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ դրա կարիքը կունենան: Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:




























































Comments