top of page

Ներկա կառավարող էլիտայի համար Արցախը որևէ էկզիստենցիալ արժեք չի ներկայացնում․ Խաչիկ Գալստյան




«Ցավոք, շատ ուշացած են Արցախյան կարգավորման շուրջ Հայաստանի կողմից բանակցողների հետին թվով դետալիզացված բացահայտում-հարցազրույցները։ Դրանք հետաքրքիր են սահմանափակ թվով մարդկանց և հիմնահարցով զբաղվող մասնագիտական նեղ շրջանակների համար։ Պետք է փաստենք, որ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի, այնպես էլ ներկա կառավարող էլիտայի համար Արցախը որևէ էկզիստենցիալ արժեք չի ներկայացնում։


Սա 1988-ից ի վեր Արցախյան շարժման ու գոյապայքարի ամենատխուր արձանագրումն է։ Դեռ ավելին, այդ շարժման ալիքի վրա իշխանության եկածներից շատերը ռեինկարնացիա են ապրում։ Իշխանափոխությունից հետո հիմա տաքուկ ծվարել են պալատական ախոռներում ու ադրբեջանահաճո թեզերն են շրջանառում հայ հանրության շրջանում։


Բայց մենք ասում ենք, ով հայ ժողովուրդ, տուր մեզ Արցախով ապրող և արարող մի սերունդ, Արցախի համար զարկող ու զարկելով ստեղծագործ մի սերունդ, ու հնարավոր կլինի շրջել պատմության դառը անիվը, հային վերադարձնել իր կորսված հայրենիքը, կորսված պատիվն ու արժանապատվությունը։ Ընդամենը մեկ սերունդ․․․»։

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page