Փորձարկվելու են Երևանի էլեկտրաշչակները. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:
Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
– Արգիշտի 1,
– Պարոնյան փողոց 40, – Տերյան փողոց 72, – Տերյան փողոց 44:
Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Comments