ԿԳՄՍ-ը նախարարությունը հայտարարություն է տարածել
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող այն լուրին, որ իբր փետրվարի 7-ից ողջ կրթական համակարգն անեցնելու է հեռավար ուսուցման:
«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։
Այլ կարգավորում չկա»,- գրել է նա
Comments