top of page

«Չեղարկում եմ սեպտեմբերի բոլոր ներկայացումները, պետք է կանգնել բանակի կողքին բոլոր միջոցներով»…

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է ներկայացումների չեղարկման մասին՝ հայտարարություն տարածելով:

«Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով: Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:


Հավերժ փառք մեր Տղաներին: Աստված մեզ բոլորիս պահապան:


Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները»,- գրված է հայտարարության մեջ: 

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page