Կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ընդ որում, փաթեթի ընդունման պարագայում պետական բյուջեի ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով: Այս օրենքով կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը: Որպես հիմնավորում նշվում է, թե կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ ապահովել: Այսինքն՝ այս մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք նույն թոշակի չափն են ստանալու՝ անկախ իրենց աշխատած տարիների քանակից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Comments