Ինչո՞ւ ՔՊ-ական 6 պատգամավոր կողմ չի քվեարկել նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածությանը
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը առաջադրվել է նախագահի թեկնածու, ընդ որում, առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորի կողմից։
«Սա որոշակի վստահություն է ներշնչում, որ Վահագն Խաչատրյանը ոչ միայն առաջադրվել է, այլ նաև կընտրվի նախագահի պաշտոնում, և ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը, բայց այս պահին չեմ շնորհավորում՝ երևի պատեհ չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել և ես հույս ունեմ, որ մինչև մարտ ամիսը տեղի ունենալիք ընտրությունը, պարոն Խաչատրյան, դուք կկատարեք ԲՏԱ նախարարի ձեր դերակատարումը լիարժեք»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՔՊ-ական այն պատգամավորներին, ովքեր կողմ չեն արտահայտվել Խաչատրյանի թեկնածությանը՝ Փաշինյանը նշեց․ «Ուզում եմ ասել, որ ՔՊ-ի մյուս անդամները առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական և իրավական պատճառներով։ ԱԺ նախագահի պատգամավորական գործունեությունը կասեցված է և նա ներկայումս կատարում է Հանրապետության նախագահի լիազորությունները, մյուս պատգամավորները գործուղման մեջ են»։
Comments