top of page

Կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն. Անահիտ Ավանեսյան


«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայցած էին և դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։

«100-ից ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները և այդ փուլը ևս ավարտվել է։ Կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին մենք ավարտել ենք և ներկայումս հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Կան նաև մասունքեր, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել, դրանք առանձին արխիվացված են, սակայն թվեր չնշեց, ասաց, որ թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է և ինքը թվեր հնչեցնելու իրավասություն չունի։

Նախարարը նաև ավելացրեց, որ 2021թ ավարտել են դատաբժշկական կենտրոնների, դիահերձարանների վերանորոգման աշխատանքները և այս պահին գոյություն ունեցող դիահերձարանները կարելի է ասել համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահոված են սառնարաններով։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page