top of page

Կալանավորվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը



Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովի եւ նրա տեղակալ Անուար Սադիկուլովի հանդեպ, ովքեր կասկածվում են պետական դավաճանության եւ իշխանության բռնի զավթման մեջ, կայացվել է կալանավորման որոշում։


Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հավելելով, որ Մասիմովը ձերբակալվել էր հունվարի ութին, իսկ հունվարի 13-ին տրվել էր պարզաբանում առ այն, որ հավելյալ քննություն էր սկսվել եւ նրա գործողությունների հետ կապված եւ նրան մեղսագրվել է նաեւ իշխանության բռնի զավթման փորձը։ Ձերբակալվել է նաեւ նրա նախկին ենթականերից Դ․ Ե․ Երգոժինը, որի խափանման միջոցի հարցը քննվում է։


Comments