top of page

Տավուշի մարզում «Գազ 31029»-ն ընկել է գետը․ կա զոհ


ree

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 07:30-ի սահմաններում, քաղաքացին, վարելով հոր անվամբ հաշվառված «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 135-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել գետը և տեղում մահացել։


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page