top of page

«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարժական հավաքները լուրջ բարդությունների առջեւ են կանգնեցրել իրավապահներին: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք ստիպված են լինում ծանուցում ստացած, բայց հավաքներին չմասնակցած անձանց բերման ենթարկել, որն ուղեկցվել է անգամ դանակահարությամբ: Լոռու մարզի Արծնիկ գյուղում իրավապահները գնացել են գյուղի 39 տարեկան բնակչի տուն՝ հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել զինկոմիսարիատ: Իրավապահներին քաղաքացին դիմավորել է հայհոյանքներով ու փորձել դանակով հարվածել:

Ավելին՝ այս օրերին իրավապահները փորձում են զինկոմ ներկայանալ չցանկացող անձանց հարազատներից պարզել, թե ուր են, ինչու չեն կատարում զինկոմի պահանջը, ինչը իրավապահների մոտ բարդություններ է առաջացնում, եւ վերջիններս լուրջ վիճաբանությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ: Բացի այդ, ողջ գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախումներով, որի մասին ահազանգել է ՀԿ հատվածը, եւ երեկ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խնդրին՝ քննադատելով ՊՆ-ի գործելաոճը:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հերթական պլանային վարժական հավաքներն են անցկացվում։ Որոշումը կառավարությունն է ընդունել՝ հիմքում ունենալով Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը»:

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page