Ժիրինովսկուն ծանր վիճակում հոսպիտալացրել են
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն տեղափոխել են Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ): 75-ամյա քաղաքական գործչի վիճակը գնահատվում է որպես ծանր, փետրվարի 9-ին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքական շրջանակների մի աղբյուր։
«Վլադիմիր Վոլֆովիչը հոսպիտալացվել է, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: (…) Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, նա արդեն այնտեղ է մի երկու օր»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Telegram-ալիքում հայտնվել էին հաղորդումներ, թե Ժիրինովսկուն իբր տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունում նրա հոսպիտալացման մասին հաղորդումները մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին ի պատասխան հայտնել էին, թե Ժիրինովսկին շարունակումէ աշխատել, նա իրեն լավ է զգում:
Comentários