Ջերմուկցիները համացանցից են տեղեկացել, որ թշնամին առանց կրակոցի գրավել է մեր դիրքերը․ «Հրապարակ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ջերմուկում հանգստացողները եւ բնակիչները համացանցից են տեղեկացել, որ թշնամին առանց կրակոցի գրավել է մեր դիրքերը: Չնայած այն Սիսիանի հատվածում է, ոչ թե Ջերմուկի, եւ չէին թաքցնում իրենց դժգոհությունը` կառավարությունը պիտի մտածի իրենց անվտանգության մասին, ու մեզ հորդորում էին Փաշինյանին ուղղել մեր հարցերը` Ջերմուկի ապագայի եւ վտանգների մասին: Միայն մեկը փորձեց պաշտպանել` ասելով, որ Գորիս-Կապան մայրուղին նախկիններն են տվել թշնամուն` 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Բայց մի բանում միասնական էին` եթե թուրքը հասնի Ջերմուկ, պետք է միավորվել ու կյանքի գնով պաշտպանել սեփական հողը: Ջերմուկում դեկտեմբերի 5-ին, հիշեցնենք, ՏԻՄ ընտրություններ են նշանակված»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




























































Comments