Ջերմուկում թշնամին ճանապարհին է հարվածում
Հրետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
![](https://static.wixstatic.com/media/d020f1_5cb2fa46af174d94a5255611199c4e5a~mv2.png/v1/fill/w_49,h_31,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,blur_2,enc_auto/d020f1_5cb2fa46af174d94a5255611199c4e5a~mv2.png)
Նա նշեց, որ թշնամին անկանոն կրակում է, հաճախ չի էլ հասկացվում, թե ձայները որ ուղղությունից են լսվում։
«Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չեն եղել,- ասաց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ թշնամին ճանապարհն է թիրախավորել, հարվածներ է հասցնում, բայց որևէ մեքենա մինչ այս պահը չի վնասվել։
«Դե ինչ ասեմ, կարող է անցնող մեքենային էլ հարված հասցնեն, ինչ իմանանք»,- նշեց նա։
Նարե Գնունի