top of page

Ճապոնիայի իշխանությունները բանաձև են ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի


Բանաձևը, որը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և աջակցություն արտահայտում նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդունվել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ինչպես հայտնում է Kyodo News-ը, փաստաթուղթը կոչ է անում շահագրգիռ երկրներին, որքան հնարավոր է շուտ վերականգնել կայունությունն Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ​​ճանապարհով։ Բանաձևում նշվում է, որ ստատուս քվոյի ցանկացած ուժային փոփոխություն անընդունելի է։


Ստորին պալատը կառավարությանը կոչ է արել օգտագործել դիվանագիտական ​​բոլոր ռեսուրսները՝ անելու հնարավոր ամեն բան՝ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու և հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար։


Բանաձևում ընդգծվում է, որ Ճապոնիան համագործակցում է միջազգային հանրության, այդ թվում G7-ի մյուս անդամների հետ՝ Ուկրաինայում ժողովրդավարության խթանման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:


Վարչապետ Ֆումիո Կիսիդան անցած ամսվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում խոստացել էր ուժեղ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ցանկացած հարձակման։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page