top of page

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստը


ree

Սիրիական SANA պետական լրատվամիջոցը այսօր հաղորդեց, որ Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստը։ Հրթիռները հարվածել են նավահանգստի բեռնափոխադրումների հատվածին, որտեղ գտնվում են պահեստներն ու կոնտեյներները։


Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «իսրայելական ագրեսիան նյութական վնասներ է պատճառել»։


Այս դեկտեմբերի ընթացքում սա Իսրայելի երկրորդ հարձակումն է Միջերկրականի ափին գտնվող Սիրիայի գլխավոր նավահանգստի վրա։


Իսրայելը հաճախ է հարձակումներ գործում Սիրիայի վրա, պնդելով, որ հարվածում է իրանական կամ Իրանի աջակցությունը վայելող թիրախներին։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page