top of page

Հայաստանը ունի ռեսուրս եւ բոլոր հնարավորությունները պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը…


Հայաստանը ռեսուրս եւ բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ դա ապացուցել է նախորդ 30 տարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի աղմկահարույց հայտարարությանը:

Նշենք,որ Աղաջանյանը ասել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ 

«Նախ կարեւոր է արձանագրել` ով է դա ասում, որովհետեւ դա խորհրդանշական է: Դա ասում է 2018 թվականի ապրիլին հերոսի պապիկ կեղծողը: Երկրորդը` Հայաստանը ռեսուրս եւ բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ դա ապացուցել է նախորդ 30 տարում: Հայաստանը չունի իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, իր հայրենակիցներին եւ խնդիրը հենց դրանում է, որ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում են թրքահպատակ, անսրբություն, անհայրենիք մի խունտա, ովքեր պատրաստ են ամեն ինչ զիջել թշնամուն, ունեն մեկ նպատակ` պահել իրենց իշխանությունը»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` իշխող ուժը եկել է իշխանության կոնկրետ ծրագրով` հանձնելու հայրենիքը:

«Ես չեմ պատկերացնում որեւէ հայ մարդու, որը հայտնվել է իշխանության եւ տնօրինում է ժողովրդի ճակատագիրը, կարող է թուրքական ազդեեցության գործակալ չլինի եւ նման հայտարարություն անի: Մի պարզ բան, որ ասում են` հնարավորություն եւ ռեսուրս չունենք, պատերազմից անցել է 2 տարի, ամեն ինչի համար գումար կա, բայց բանակի համար: 3 տարվա մեջ ռազմական ծախսերը նույնն է, որեւէ ավելացում չկա, իսկ դրան զուգահեռ ոստիկանության վրա ծախսվող գումարները 3 տարի առաջա ավելացրել են 40 միլիարդով: Այսինքն` ռեսուրսներ կան, բայց հայրենիքը պաշտպանող չկա: Կամ եթե իրենք փաստում են այդ ամեն ինչը, ինչի՞ են մնում իշխանության»,- հավելեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գնահատականի եւ առաջիկա անելիքների մասին հանդես կգա հայտարարությամբ:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page