top of page

Իշխանություններերը չեն հրաժարվում ավել պատառից․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաեւ չեն հրաժարվում ավել «պատառից»:


Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ:


Ներկա է եղել միայն Խաչատուր Սուքիասյանը։ Դրամահավաքի գործը դրված է եղել Տիգրան Ավինյանի վրա, բայց միջոցառման ավարտին չի հայտարարվել, թե որքան գումար է հավաքվել։ ՔՊ-ականները կարծում են՝ կիսով չափ պակաս կլինի, քան ԱԺ ընտրություններին։ Վերջում ֆուրշեթ է եղել, հնչել է ֆոնային երաժշտություն»։


 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page