top of page

Իշխող խմբակցության պատգամավորները սարսափած էին․ «Իրավունք»

  • Nov 20, 2022
  • 1 min read


«Իրավունք» թերթը գրում է.


«Կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին:


Իսկ Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դյուրագրգիռ եւ լարված գնում ու գալիս էին խորհրդարանական միջանցքների մի ծայրից մյուսը, տպավորություն էր, որ «մարտական օպերացիա» են իրականացնում` միայն թե թիրախը չէին գտնում:


Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ թիրախը ՀԱՊԿ-ն էր, որի դեմ ձեն ձենի տված ելույթներով պետք է հանդես գային ԱԺ ամբիոնից: Իսկ որեւէ ադեկվատ պարզաբանում ՔՊ-ականներից այդպես էլ չհաջողվեց ստանալ: Թե Անդրանիկ Քոչարյանի, թե Վահագն Ալեքսանյանի, թե Արփի Դավոյանի, թե Վահագն Հովակիմյանի «դուխները» հերիքում էր միայն ասել` «ոչ» հարցազրույցի ու ճեպազրույցի առաջարկներին»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/515

LATEST NEWS​​

bottom of page